Մեր մասին

BusTicket ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2022 թվականից։ Մարդիկ, ովքեր միավորվել են այս գաղափարի շուրջ, ունեն տրանսպորտային ուղևորափոխադրումների կազմակերպման, բիզնեսի կառավարման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու հաճախորդների սպասարկման տասնամյակների փորձ։

Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ «եթե մի բան կարող է արվել օնլայն, ապա այն անպայման կարվի օնլայն» և, հաշվի առնելով օնլայն գործիքների կիրառման աննախադեպ չափերը մեր առօրյա կյանքում, համոզված ենք, որ այս նոր գործիքը ևս իր ուրույն տեղն է գտնելու մեր կյանքում։ Օնլայն գնումներ, առաքումներ, պատվերներ, ամրագումներ, տաքսի հավելվածներ, դասեր, հանդիպումներ և այլն, կարող ենք անվերջ թվարկել, բայց հիմա ժամանակն է ևս մի գործառույթ միասին բերենք օնլայն։

 

hy
X